|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի արևմտյան ափերի մոտ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները` հղում անելով եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքի տվյալներին։
Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է Իզմիր քաղաքից 130 կմ դեպի հյուսիս-արևմուտք, որտեղ մոտ 2,5 միլիոն մարդ է բնակվում:
Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։