կարևոր
3721 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-04 22:43
Քաղաքական

Ինչպես է Նիկոլը հայ ժողովրդին նախապատրաստում «խաղաղության»

Ինչպես է Նիկոլը հայ ժողովրդին նախապատրաստում «խաղաղության»

Նոր տարվա գիշերը Նիկոլ Փաշինյանը խոսեց 2023–ին իր անելիքների մասին։ Նա առաջ քաշեց, այսպես կոչված, իրատեսական ծրագիր, որը փաստացի Հայաստանի Հանրապետության կապիտուլյացիան է։ Ասում է՝ եկեք կապիտուլացվենք, որ փրկվենք, բայց այնպես է ասում, որ ոչխարներին թվա, թե հանուն Հայաստանի է պայքարում։

«Մենք բիբլիական ելքի մեջ ենք և քայլում ենք անապատի միջով՝ Երկիր Նաիրիից մղվելով դեպի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր շատ կոնկրետ ձև ու չափ ունեցող Հայաստանի Հանրապետություն: Սա ծանր և վտանգավոր, բայց և անխուսափելի ճամփորդություն է՝ հանուն փրկության, հանուն հանրապետության, հանուն պետականության»,– Ամանորի գիշերը սպառնաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքերը «թարգմանաբար» նշանակում են՝ բավարարել թուրք–ադրբեջանական նախապայմանները՝ Արցախը հանձնելով Ադրբեջանին ու հրաժարվելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից։ Նիկոլն առաջարկում է հրաժարվել ՀՀ անկախության հռչակագրից՝ հանուն փրկության ու խաղաղության, բայց դա իրականում պատերազմի ու կործանման ճանապարհ է։

Նիկոլի ասածները հիմա տիրաժավորում են նրա հաճախորդ–դիշովկեքը։ Սրանք գրում են, թե բա՝ Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակը պահանջում է, որ Հայաստանի և Արցախի իշխանությունները որոշումներ կայացնեն. հետպատերազմյան իրավիճակում այդպիսի որոշումները չեն կարող լինել միայն մեր սրտով և հատկապես մեր սրտով։

Էս դիշովկեքը լրացնում են Նիկոլին՝ հայտարարելով, որ եթե այս օրհասական իրավիճակում այդ որոշում կայացնողները չգտնվեցին, զրկվելու ենք նախ` պետականությունից, հետո անկախությունից, հետո կդառնանք fail-state ու առաջիկա հիսուն տարում սերունդներին կպատմենք, որ մենք մի հզոր ազգ էինք, մեզ բոլորը դավաճանեցին ու Նժդեհ ասմունքելով կապրենք։

Ուշադրությու՛ն դարձրեք․ նիկոլենք ընտրել են ծուռ հայելու տեխնոլոգիան․ ամեն ինչ շուռ տված ձևով են ներկայացնում։ Գրեթե բացահայտորեն ասում են, որ եթե Արցախը չհանձնենք, ապա Հայաստանը կկորցնենք։ Մինչդեռ իրականությունն այն է, որ Արցախը հանձնելով է սկիզբ դրվելու մեր պետականության ոչնչացմանը։

Նիկոլենք հիմա ինտենսիվ տարածում են այն միտքը, որ հանուն ամբողջի պետք է զիջել մասը, որպեսզի փրկվենք։ Էս սրիկաները 120 հազարին թողել են բախտի քմահաճույքին ու սադիստաբար սպասում են Արցախի արնաքամ լինելուն։ Ձևն էլ գտել են՝ «Մենք ի՞նչ կապ ունենք, թող ռուս խաղաղապահները մտածեն»։

Նիկոլը 2023–ը հռչակեց կապիտուլյացիայի տարի։ Իսկ թե ինչպիսին այն կլինի հայ ժողովրդի, խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմության համար, կերևա նույն 2023–ին։ Ամեն մեկն իր մասով պետք է պատասխաան տա։

Աղբյուրը՝  7or.am