|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում տեղանքի ինժեներական հետախուզման եւ ականազերծման աշխատանքները:
Ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքի տեղանքում պայթյունավտանգ առարկաներից մաքրում են իրականացրել եւ ապահովել են մարտական գործողությունների ժամանակ ավերված էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծի վերականգնման նորոգման բրիգադների աշխատանքի անվտանգությունը:
Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները, նետված կամ չաշխատող ռազմամթերքը դուրս են բերվում հատուկ սարքավորումներով հագեցած զորավարժարան եւ ոչնչացվում: Զինամթերքը, որը հնարավոր չէ անվտանգ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ ապահովելով անվտանգության անհրաժեշտ պայմանները։
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության ընթացքում ինժեներական ստորաբաժանումների կողմից մաքրվել է ավելի քան 29 հեկտար տարածք եւ շուրջ 10 կմ ճանապարհ, ստուգվել է ավելի քան 100 տուն եւ սոցիալապես կարեւոր օբյեկտներ, հայտնաբերվել եւ վնասազերծվել է ավելի քան 1000 պայթյունավտանգ առարկա: