Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի ղեկավարությունը մտադիր է հերթական պարգեւավճարը շնորհել յուրայիններին: «Ժողովուրդ» օրաթերթի խորհրդարանական աղբյուրներն են հայտնում՝ ԱԺ-ում որոշվել է 13-րդ աշխատավարձի տեսքով, ամենայն հավանականությամբ, միայն իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին, նրանց օգնականներին ու խմբակցության փորձագետներին բաժանել պարգեւավճարներ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների թե՛ պատգամավորները, թե՛ նրանց օգնականներն ու թե՛ փորձագետները հերթական անգամ պարգեւավճար չեն ստանա: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունն ԱԺ լրատվական վարչությունը մեկնաբանեց՝ այդպես էլ չհերքելով, որ նման մտադրություններ ԱԺ ղեկավարությունը չունի:
«Պարգեւատրելու մասին կարգադրությունը սովորաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական կայքում, ու մինչեւ այժմ Աժ նախագահի կողմից ստորագրված նման կարգադրություն չկա»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց խորհրդարանի լրատվական վարչության ղեկավար Լաուրա Անտոնյանը:
Մեր աղբյուրները վստահեցնում են, որ որոշում կա պարգեւավճարներ տալու միայն ՔՊ-ական պատգամավորներին ու նրանց օգնական-գործավարներին:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում