կարևոր
7030 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-16 23:41
Արցախ Տարածաշրջան

Բողոքի ակցիա Թբիլիսիում` ի աջակցություն Արցախի

Բողոքի ակցիա Թբիլիսիում` ի աջակցություն Արցախի

Այսօր, դեկտեմբերի 16-ին անցկացվեց բողոքի ցույց ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց` ի աջակցություն Արցախի և Արցախահայության։

Ինչպես գիտենք 120.000 անմեղ ժողովուրդ 5 օր շրջափակման մեջ է Ադրբեջանի կողմից, քանի որ միակ Արցախի ժողովրդին Հայաստանի հետ կապող ճանապարհը` Բերձորի (Լաչինի) միջանցքը, այսպես կոչված բնապահպանները փակել են։

Ցույցի ընթացքում «Րաֆֆի» ուսանողական միության անդամները կարդացին Վրաստանի Հայ Համայնքի հայտարարությունը` հայերեն, վրացերեն և անգլերեն լեզուներով։

Այնուհետև «Վրաստանի Հայ Համայնք» հկ-ի նախագահ` Արթուր Միրզոյանը ՄԱԿ-ի գրասենյակին փոխանցեց նամակ և նվիրեց Արցախի դրոշով ծածկված պատմական գրքեր և «Տատիկ Պապիկ» խորհրդանիշը։

Ստորև ներկայացնում ենք տարածած հայտարարությունը: