Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը արդեն հավաքել է ընդդեմ տրանսպորտի թանկացման նախաձեռնության համար անհրաժեշտ քանակությամբ ստորագրությունները:
Խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց՝ որպեսզի նախագիծը Երևանի ավագանու նիստում քննարկի, անհրաժեշտ է Երևանի՝ ընտրելու իրավունք ունեցող ավելի քան 8 հազար բնակչի ստորագրություն, բայց իրենք մի բան էլ ավելի շատ ստորագրություն են հավաքել՝ մոտ 10 հազար:
«Մայր Հայաստան»-ը, սակայն, մտադիր է դեռ մի քանի օր էլ շարունակել ստորագրահավաքը, որից հետո նախաձեռնությունը մուտք կանեն քաղաքապետարան: Մանուկ Սուքիասյանը հայտնեց, որ ամեն ինչ անելու են, որ ավագանու տարեվերջյան՝ դեկտեմբերի նիստին նախաձեռնությունն արդեն օրակարգ մտնի:
Եթե ավագանու նիստում նախագիծը մերժվի, ապա ընդդիմադիրներն այս հարցը դնելու են հանրաքվեի։
Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան»-ը պահանջում է անփոփոխ՝ 100 դրամ թողնել տրանսպորտի գինը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։