կարևոր
313 դիտում, 5 ժամ առաջ - 2024-11-22 22:55
Քաղաքական

Մոսկվայի դատարանը երկարացրել է լրագրող Նադեժդա Կևորկովայի կալանքը՝ ահաբեկչությունն արդարացնելու գործով

Մոսկվայի դատարանը երկարացրել է լրագրող Նադեժդա Կևորկովայի կալանքը՝ ահաբեկչությունն արդարացնելու գործով

Մոսկվայի Բասմանի դատարանը երկարացրել է լրագրող Նադեժդա Կևորկովայի կալանքը՝ ահաբեկչությունն արդարացնելու գործով, հայտնել է նրա որդին՝ լրագրող Վասիլի Պոլոնսկին։ Տիկին Կևորկովան քննչական մեկուսարանում կմնա մինչև հունվարի 5-ը, գրում է «Коммерсантъ»-ը։

«Մայրս Նոր տարին անցկացնելու է քննչական մեկուսարանում: Մայրս Ամանորը որպես տոն չի սիրում, բայց ոչ այդ աստիճան»,- գրել է Վասիլի Պոլոնսկին իր թելեգրամյան ալիքում։

65-ամյա լրագրողի նկատմամբ. Քրեական օրենսգրքի 205.2 հոդվածի (ահաբեկչության հիմնավորում) 2-րդ մասով գործ է հարուցվել: Գործի հաիրուցման պատճառը թելեգրամյան ալիքում լրագրողի երկու գրառումն էր։ Առաջին գրառումը 2018 թվականից է՝ Օրխան Ջեմալի տեքստը 2005 թվականին Նալչիկում տեղի ունեցած հարձակման մասին։ Երկրորդ գրառումը 2021 թվականից է՝ «Թալիբան» շարժման գործունեության մասին։ Ըստ մեղադրանքի հոդվածի՝ նրան սպառնում է հինգից յոթ տարվա ազատազրկում։

Նադեժդա Կևորկովան նախնական կալանքի տակ է 2024 թվականի մայիսից։ Նոյեմբերի 15-ին նրա գործը փոխանցվել է դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու համար։ Լրագրողը իրեն մեղավոր չի համարում:

Կևորկովան աշխատել է որպես թղթակից Սիրիայում, Իրանում, Իրաքում և Գազայի հատվածում։ Նա համագործակցել է «Новая газета», «Независимая газета», «Огонек», Russia Today և «Русский Newsweek» պարբերականների հետ։