Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
«Հրապարակ» թերթը գրում է.
«Բազմաթիվ հրապարակումներ են եղել մամուլում այն մասին, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է անում, որտեղ նաև խախտումներ կան` առանց թույլտվությունների ինչ-որ աշխատանքներ են իրականացվել և այլն: Հրապարակումների թեժ փուլում` 2023-ի դեկտեմբերին հայտարարեցին, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է հարուցվել` ուսումնասիրություններ են կատարվում, անգամ քաղաքապետն է հրավիրվել հարցաքննության:
Բայց օրերս մեզ Էջմիածնից տեղեկացրին, որ դա չի խանգարել, որ ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսն անխափան առաջ ընթանա, և շինությունները թափով վեր են խոյանում։ «Հրապարակը» գործի ընթացքի վերաբերյալ հետաքրքրվեց Հակակոռուպցիոն կոմիտեից։ Պարզվեց` վարույթը նախաձեռնելուց շուրջ 2 տարի անց գործը դոփում է տեղում` դեռևս նախաքննության փուլում է գտնվում, այն դատարան չի մտել, նույնիսկ գործով անցնող մեղադրյալ չկա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։