|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռումինիայում այսօր նախագահական ընտրություններ են, երկրի բնակիչներն ընտրում են պետության ղեկավարին հաջորդ հինգ տարիների համար։ Այսօր, տեղի ժամանակով 7։00-ին բացվել են գրեթե 19 հազար ընտրատեղամասեր։
Ռումինիայի նախագահի պաշտոնին հավակնում է 13 թեկնածու։
Ռումինիայի օրենսդրության համաձայն՝ նախագահական ընտրություններում հաղթող է ճանաչվում ցուցակներում ընդգրկված ձայների կեսից ավելին ստացած թեկնածուն։ Եթե ձայները 50%-ից պակաս լինեն, ապա երկու շաբաթից կլինի ընտրությունների երկրորդ փուլ, որտեղ հաղթող է ճանաչվում պարզ մեծամասնություն ստացած թեկնածուն։
Ընտրատեղամասերը կփակվեն տեղի ժամանակով ժամը 21:00-ին։