Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Մենք ասել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբի անդամներին՝ այս մարդը մեղսակից է դարձնում ձեզ իր գործած բոլոր հանցանքներին»,- ուղիղ եթերում ասաց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով վերջին օրերի պաշտոնանկություններին։
Բագրատ Սրբազանը նշեց. «Մեկ մարդու քմահաճույքով պաշտոնյաներն ազատվում են։ Պատգամավորների, դատավորի պարագայում... Անկախ մարմինները են, բայց ենթարկվում են մեկ մարդու թելադրանքին, կամ սպառնալիքին։ Բոլորիդ նույն ճակատագիրն է սպասվում։ Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը, քայքայմանը, կազմաքանդմանը, հայրենիքի հանձնմանը։ Դուք ինքնակամ կերպով եք դարձել։ Մի արեք դա, հրաժարվեք թե այս մարդուց, թե այդ հանցանքից, մեղքից։ Վաղը ձեզ համար ուշ է լինելու այդ պատասխանատվության տակից դուրս գալու համար»։
«Երբ Արցախը հանձնելու միանձնյա որոշումը կայացրել է էս մարդը։ Երբ մեր ամբողջ ժողովրդի ճակատագիրը միանձնյա որոշելու հանցանքի մեջ է ինքը հայտնվել։ Երբ հազարավոր զոհերի պատճառ է դարձել։ Երբ բոլոր առումներով է քայքայել է պետական համակարգ, ինտիտուտներ, կրթություն, առողջապահություն, ամեն ինչ, ամեն բան։ Միանձնա որոշումներով հանձնել է, օրինակ, Հայաստանի Հանրապետության սահմանները։ Եվ այսպես շարունակ։ Հանկարծ արագաչափերի առումով համաժողովրդական հանրաքվեի մասին է խոսում։
Սա է իրական պատկերը։ Սա է ծիծաղը, զավեշտը։ Սա է դուք և մենք բոլորս, որ հայտնվել ենք այս զավեշտի մեջ։ Սա է մեր կյանքի իրական պատկերը, որը առաջնորդում է կամ փորձում է մոլորեցնել այս ստի հայրը, սուտը կրողը, չարիքը, նեռը, ով քայքայում և հյուծում է մեր կյանք, բայց երկար չի տևելու, որովհետև սուտը երկար կյանք չունի, որքան էլ այն փորձի ցատկոտել տարբեր ցատկահարթակներում»,- ասաց Սրբազանը։
«Վերջին օրերին սկանդալային լուրեր են տարածվում թմրանյութ օգտագործող պատգամավորների մասին։ Վստահ եմ, որ այդ գործընթացն էլ կանգնեցնելու են, որովհետև այդ շղթան լայնանալու, մեծանալու է։ Սահմռկեցուցիչ երևույթ է, ուղղակի հայտնում է այն մասին, որ ՔՊ-ի պատգամավորներ, հավանաբար նաև նախարարներ, ուղղակիորեն թմրանյութեր են օգտագործում»,- նշեց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին։
«Այս չարիքի ԱԺ վերջին ելույթը լսելով, տեսնելով անադեկվատ վիճակը, մեզ համար նաև հարցադրում էր, թե ինքն արդյոք չի գտնվում որևէ նյութի ազդեցության ներքո։ Արդյոք պատգամավորները չպիտի ստիպեն այս մարդուն՝ բժշկական քննություն հանձնելու»,- հավելեց Սրբազանը։
Մանրամասն՝ տեսանյութում։