կարևոր
8092 դիտում, 7 ամիս առաջ - 2024-03-01 20:13
Իրավական

Տիրան Խաչատրյանը վերադարձել է` հարթելու միջադեպը, մեղադրանքն ամբողջությամբ անհիմն է. փաստաբան

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Աբովյանի նստավայրում ավարտվեց գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի և մյուսների գործով առաջին դռնբաց դատական նիստը։

Դատարանը հեռացավ՝ քննելու Տիրան Խաչատրյանի խափանման միջոցը փոխելու մասին փաստաբանների ներկայացրած միջնորդությունը։

Դատարանի կայացրած վճիռը կհրապարակվի մարտի 4-ին, ժամը 11:00-ին:

Տիրան Խաչատրյանի շահերի պաշտպան Արմեն Անդրիկայնը ներկայացնելով գործ հետ կապված մանրամասներն ասաց․  «Մենք գործ ունենք կենցաղային վեճի հետ, որը նախաքննական մարմնի կողմից  բնութագրվել է որպես զենքի գործադրման խուլիգանություն, կարծում ենք մեղադրանքն ամբողջությամբ անհիմն է»,-ասաց փաստաբանը։

Հիշեցնենք՝ փաստաբանները միջնորդեցին փոխել Տիրան Խաչատրյանի խափանման միջոցը՝ կիրառելով կա՛մ վարչական հսկողություն, կա՛մ տնային կալանք, կա՛մ հաջորդ այլընտրանքը՝ 2 մլն դրամի չափով գրավ։

Մանրամասն՝ տեսանյութում։