կարևոր
3223 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-21 12:53
Քաղաքական

Մեղադրանքն անհիմն է. Խաչատուրովը առնչություն չունի ձեռք բերված գույքի հետ. փաստաբան

Երեկ ժամը 22:00-ի սահմաններում ձերբակալվել է Գրիգորի Խաչատուրովը և դատարան է ներկայացվել, որ կալանքը որպես խափանման միջոց ընտելու հարցը քննարկվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորի Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը:

«12+12 ռեժիմով է գործը քննվելու: 12 ժամում պետք է միջնորդություն ներկայացվեր հետո 24 ժամվա ընթացքում պետք է դատարանի կողմից որոշում կայացվեր»,- ասաց նա:

Փաստաբանը նշեց, որ սա ըստ էության նույն գործն է, որն առնչվում է նաև Սեյրան Օհանյանին. 

«Գործը փողերի լվացմանն է վերաբերվում, բայց կապ չունի Ազգային Ժողովում հնչած միջնորդության դեպքի համգամանքների հետ: Գույքերից մեկը ձեռք բերելը որակվել է որպես փողերի լվացում»,- նշեց փաստաբանը՝ ավելացնելով, որ գործը վաղեմության ժամկետ ունի մոտավորապես 15 տարի: 

Փաստաբանը նշեց, որ Էդգար Արշակյանը գույքը ձեռք բերողն է և Գրիգորի Խաչատուրովի հետ առնչություն ունի այնքանով, որ ընկերական հարաբերությունների մեջ են գտնվում, բայց Խաչատուրովը որևէ անչություն չունի ձեռք բերված գույքի հետ: 

«Դատախազության հայտարարության մեջ նշված 18 մլն վարկային գիծը Խաչատուրովին տրամադրվել է մեկ այլ գույքի գրավադրմամբ՝ Վանաձորում Խաչատուրովին պատկանող գույքը գրավ դնելով: Միայն այն համգամանքը, որ ենթադրաբար գործարք է կնքվել որը օրենքի շրջանցմամբ է եղել դա դեռևս բավարար չէ, որպեսզի համարվի, որ փողերի լվացում է եղել»,- ասաց նա:

Փաստաբանը նաև նշեց, որ Գրիգորի Խաչատուրովին առնչվող մեղարդանքը ամհիմն է: