Փոխարժեքներ
13 09 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.27 |
EUR | ⚊ | € 426.81 |
RUB | ⚊ | ₽ 4.23 |
GBP | ⚊ | £ 505.39 |
GEL | ⚊ | ₾ 143.65 |
Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում ստորագրել են Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ի միջև 2023-2024 թվականների խորհրդակցությունների պլանը։
Բաքվի և Մոսկվայի միջև տարբեր մակարդակներում բանակցային գործընթացի ինտենսիվությունը երկկողմ երկխոսության լայն ինտենսիվության ակնհայտ դրսեւորում է. հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։
«Այսօրվա քննարկումների կարևոր թեման կլինեն հետկոնֆլիկտային հարցերը, առաջընթացը եռակողմ պայմանավորվածությունների իրականացման գործում»,- հավելել է Բայրամովը։
Լավրովն իր հերթին նշել է, որ այսօրվա հանդիպման կարևոր թեման է Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի, 2021 թվականի հունվար-նոյեմբերի և այս տարվա հոկտեմբերին Սոչիի հանդիպման եռակողմ պայմանավորվածությունների կատարումը։
«Բացի այդ, օրակարգում են համագործակցությունը տարածաշրջանում, կասպիական դինամիկան, ԵԱՀԿ-ն, ԱՊՀ-ն և այլ գործընթացներ»,- ասել է ռուս նախարարը։
Նա հավելել է, որ Ռուսաստանը մտադիր է նպաստել տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, սահմանների սահմանազատմանը և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։