կարևոր
3562 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-16 18:48
Հասարակություն

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն ահազանգում է՝ հնարավոր վտանգի մասին

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն ահազանգում է՝ հնարավոր վտանգի մասին

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն ահազանգում է՝ հնարավոր վտանգի մասին։ Նա ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հավելվածի լուսանկար՝ գրելով.

«Վերջին օրերին տարածվում է նման մի հավելված, որը թույլ է տալիս մտնել մի ծրագրի մեջ, որտեղ տեսանյութեր նայելու դիմաց գումար են վճարում։ Ընդ որում կրիպտոյով։ Ընդ որում, մտնելու համար պետք է նախնական 18 դոլար մտցնել համակարգ։ Լիքը մարդ հարցնում է, թե սա վստահելի է, թե վտանգավոր։

Ես չեմ կարող ասել, թե մի օր գումարով կքցեմ, թե ոչ։ Բայց հավելվածը ինքնին այնպիսին է, որ ստեղծողները չեն կարողացել տեղադրել մարքետները։ Քանի որ բուն ծրագիրը իր բնույթով Տրոյան է։ Այսինքն, լրտեսական վիրուսի նման մի բան։ Ընկնելով հեռախոսի մեջ, ստանում է այլանդակ քանակի թույլտվություններ։ Ու մի օր կարող ա չար խաղեր խաղալ ձեր հետ։

Եզրակացություն. եթե օգտվում եք, հետո մի վատ բան եղավ, չնեղանաք»։