|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Լեռնային Ղարաբաղում՝ խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող Ասկերանի շրջանում, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 15։30-ի սահմանում, ադրբեջանական դիրքերից կրակ է բացվել Խրամորթ գյուղից 1,8 կմ արևելքում գյուղատնտեսական աշխատանք կատարող խաղաղ բնակչի ուղղությամբ։
Ըստ գերատեսչության՝ ռուս խաղաղապահներն արձանագրել են ադրբեջանական զինուժի կողմից Արցախի խաղաղ բնակիչների գնդակոծման փաստը։