կարևոր
3658 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-11 15:16
Իրավական

Հարություն Մանուչարյանը կալանավորվել է

Հարություն Մանուչարյանը կալանավորվել է

Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանը կալանավորվել է։ Դատարանը բավարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը։

Մանուչարյանը ձերբակալվել էր նոյեմբերի 10–ին։ Նրան մեղադրանք է ներկայացվել հանցանքը կատարելու պահին գործող Քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 1–ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314–րդ հոդվածի 1–ին (պաշտոնեական կեղծիքը)  մասերի հատկանիշներով։

Նրա վերաբերյալ վարույթով նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտյան բերման էր ենթարկվել Բերդ համայնքի նախկին ղեկավար, «Զորավոր համայնք» դաշինքի ղեկավար Հարություն Մանուչարյանը։ Նա 2021 թվականի նոյեմբերի 9-ից կալանավորված էր, ազատ է արձակվել այս տարվա հոկտեմբերին։