Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկել է քառամյակի գլխավոր մարզական իրադարձությունը՝ ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը: Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Պատմության մեջ առաջին անգամ խաղերի բացումն անցկացվել է մարզադաշտից դուրս՝ Սեն գետի երկայնքով. թիմերը 85 նավակներով անցել են 6 կմ տարածությունն ու ողջունել հանդիսականներին: Հայաստանի օլիմպիական պատվիրակության դրոշակակիրները եղել են բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն ու լողորդ Վարսենիկ Մանուչարյանը: Ֆրանսիայի մայրաքաղաքում ներկայացված կլինեն 206 օլիմպիական թիմերի 10,500 մարզիկներ։
Հայաստանը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին կունենա 15 ներկայացուցիչ` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը (հենացատկ), Վահագն Դավթյանը (օղակներ), ըմբիշներ Սլավիկ Գալստյանը (հունահռոմեական ոճ, 67 կգ), Մալխաս Ամոյանը (հունահռոմեական ոճ, 77 կգ), Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճ, 97 կգ), Արսեն Հարությունյանը (ազատ ոճ, 57 կգ), Վազգեն Թևանյանը (ազատ ոճ, 65 կգ), ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը (+102 կգ), բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+92 կգ), լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը, աթլետ Երվանդ Մկրտչյանը:
Հայաստանի առաջին ներկայացուցիչները Փարզ-2024-ում պայքարը կսկսեն վաղը՝ հուլիսի 27-ին: Որակավորման փուլերում հանդես կգան մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը, լողորդ Վարսենիկ Մանուչարյանն ու հրաձիգ Էլմիրա Կարապետյանը: