|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Հրապարակ» թերթը գրում է․
«Հայաստան» խմբակցությունում երեկ թեժ քննարկում է ծավալվել խորհրդարան վերադառնալ-չվերադառնալու հարցով: Խմբակցությունը որոշել է կրկին մասնակցել նիստերին, հատկապես այն բանից հետո, երբ անցած շաբաթ «Պատիվ ունեմ» խմբակցությունը «բացեց ճանապարհը»․ նրանք ներկա էին գտնվել ԱԺ քվեարկությանը:
Հիշեցնենք, որ մանդատներից զրկելու հիմքը քվեարկությունների կեսից ավելիից բացակայությունն է: «Հայաստան»-ում տրամադրություններն անփոփոխ են` ովքեր ի սկզբանե կողմ էին խորհրդարան գնալուն, պնդել են, որ անիմաստ է նիստերին չմասնակցելը, ովքեր դեմ էին, պնդել են իրենցը: Միասնական որոշում չի ընդունվել, ավելի ճիշտ՝ որոշել են. ով համարում է, որ ճիշտը մասնակցությունն է, թող մասնակցի, ով` ոչ, կարող է չգնալ խորհրդարան: Եկող շաբաթ մեկնարկող քառօրյային, փաստորեն, ընդդիմադիր շարքերն այլեւս դատարկ չեն լինի:
Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։