Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը կրկին առաջարկ է բերել մեջլիս՝ 1955թ. սեպտեմբերի 6-7-ին փոքրամասնությունների դեմ իրականացված պոգրոմների հանգամանքները հետաքննելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է թուրքական t24.com.tr-ը։
Փայլանը նշել է, որ ինքն այս հարցն ամեն տարի բերում է մեջլիսի օրակարգ, սակայն իշխող «Արդարություն և զարգացում» և իշխող կուսակցության հետ կոալիցիայի մեջ գտնվող «Ազգայնական շարժում» կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունները մերժում են այն։
Փայլանը հիմնավորելով այս հանցագործությունների բացահայտման անհրաժեշտությունը՝ նշել է, որ անպատիժ մնացած հանցագործությունները կրկնվում են։
Այս առումով Փայլանը հիշեցրել է նախորդ ամիս Անկարայում սիրիացի փախստականների բնակատեղիների վրա իրականացված հարձակումները։