Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է
Երեկ Ազգային ժողովում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Սարգսյանն ասել է, թե, իրենց կանխատեսումներով, 2023 թվականին տնտեսական աճի ցուցանիշը կլինի ավելի ցածր, քան կառավարության կանխատեսած 7 %-ը։ «Մենք ակնկալում ենք, որ աճը կլինի 4,5%-ի շրջանակում»,-նշեց նա։
ԿԲ նախագահը խոսել էր նաև գնաճի միտումների մասին՝ նշելով, թե, ըստ միջազգային ֆինանսական բոլոր կառույցների ներկայացուցիչների, գնաճի տեսքով մարտահրավեր կա, որը մեկ իշխանության միջոցներով հաղթահարելն անհնար է: «Փաստի» հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշում է, որ Հայաստանի ԿԲ-ն քարացած մտածելակերպ ունի, ավելի շատ հետևում է միջազգային տարբեր ինստիտուտների հանձնարարականներին, քան տնտեսության իրական գործընթացներին:
«Արդեն երկրորդ տարին է՝ ԿԲ-ն հայտարարում է նպատակային՝ 4 տոկոսանոց գնաճի մասին, բայց անընդհատ այն վերանայվում է, գնաճը գերազանցում է նախանշված թիրախային ցուցանիշը: Օրինակ՝ անցած տարի 7,7 գնաճ ունեինք, այս տարի ԿԲ-ն կանխատեսում է, որ տարին կփակենք 8,5 տոկոսով, բայց դա էլ չի լինելու. 2022 թ. 9 ամսվա հաշվարկով արդեն իսկ 8,6 տոկոս գնաճ ունենք, իսկ սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատությամբ 9,9 տոկոս գնաճ էր արձանագրվել: Այսինքն, ակնհայտ է, որ ԿԲ-ն ձախողել է դրամավարկային քաղաքականությունը»,- ասաց Պարսյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում