Մոսկվայում մահացել է լրագրող Սերգեյ Դորենկոն: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնվել էր տեղեկություն, ըստ որի, Դորենկոն ավտովթարի է ենթարկվել: Ըստ նախնական տեղեկությունների, ավտովթարի պատճառը լրագրողի ինքնազգացողության վատթարացումն է եղել, իսկ մահը վրա է հասել բնական պատճառների արդյունքում: