|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Կրեմլում մեկնարկել է Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Նշենք, որ մինչ այդ ՌԴ նախագահն առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Իսկ մինչ այդ Մոսկվայում կայացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հոբելյանական` 30-րդ նիստը: Միջոցառման նեղ կազմով նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի և Ղազախստանի նախագահները:
Ընդլայնված կազմով նիստին որպես հյուր մասնակցել է Ադրբեջանի նախագահը, իսկ հեռավար կարգով` ԵԱՏՄ-ում դիտորդ երկրների` Ուզբեկստանի, Կուբայի առաջնորդները, ինչպես նաև որպես հյուր` Տաջիկստանի նախագահը: