|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Իմ գնահատմամբ հումանիտար աղետի շեմին ենք մոտենում և դրան կհաջորդի անմիջապես պետության անվտանգության սպառնալիքը, իրավիճակի ճիշտ ախտորոշում չի արվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանը: Ըստ նրա՝ նրանք, ովքեր ձախողել են կորոնավիրուսի դեմ պայքարը, պետք է հեռանան, նրանց պետք է փոխարինեն մասնագետները՝ անկախ նրանից՝ իշխանության հետ քայլել են, թե ոչ:
«Եթե մեր փոքր՝ 3 միլիոնանոց բնակչության շրջանում վարակի տարածման այսքան բարձր թիվ ունենք, դա նշանակում է, որ կազմակերպչական առումով ունեցել ենք լուրջ թերացումներ և բացթողումներ, ի սկզբանե ճիշտ գնահատական չի տրվել՝ ինչպիսի համավարակի հետ գործ ունենք, արձագանքել ուշացումով, այն միջոցառումները, որոնք կատարվել են՝ մեծամասամբ կրել են ձևական բնույթ: Ցավոք սրտի հսկայական պետական ռեսուրսներ են մսխվել ձևական միջոցառումների վրա, բայց մենք տեսնում ենք, թե որն է արդյունքը»,-ասաց նա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: