Փոխարժեքներ
05 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.26 |
EUR | ⚊ | € 452.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8832 |
GBP | ⚊ | £ 524.44 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Իրանի համար անընդունելի են տարածաշրջանում պատմական սահմանների փոփոխությունները, Իրանը կձեռնարկի բոլոր քայլերը՝ դիմակայելու անգամ նման մտադրությանը: Այս մասին հայտարարեց Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում: Նախարարը նախ նշեց, որ Կապանում հյուպատոսության հիմնումով ավելի հարմար և դյուրին պայմաններ կստեղծվեն՝ երկու երկրների համագործակցությունը զարգացնելու համար:
«Մենք ունենք համատեղ շահեր, կարծիքներ, նաև մտահոգություններ Հարավային Կովկասում: Իրանական կողմն ամբողջությամբ դեմ է, որ տարածաշրջանում՝ թե Հայաստանի, թե Ադրբեջանի տարածքում ներկա լինեն օտարերկրյա ներկայացուցիչներ: Մեզ համար շատ կարևոր է ներքին ներկայացուցիչների գործունեությունը տարածաշրջանում: Իրանական կողմը տարածաշրջանում պատմական սահմանների փոփոխությունները բոլորովին չի ընդունելու, դա մեր կարմիր գիծն է: Եվ մենք կձեռնարկենք բոլոր քայլերը` դիմակայելու յուրաքանչյուր նման մտադրությանն անգամ»,-ասաց Իրանի ԱԳ նախարարը: Հայաստանի և Իրանի առնևտրաշրջանառությունը մոտ 700 մլն դոլար է:
Հանդիպմանը երկու նախարարները պայմանավորվել են հասցնել այն մինչև 1 մլրդի: