կարևոր
334 դիտում, 3 ժամ առաջ - 2024-11-15 11:49
Քաղաքական

Կոբախիձեն վերահաստատել է Երևանի և Բաքվի միջև բանակցություններում Թբիլիսիի միջնորդության պատրաստակամությունը

Կոբախիձեն վերահաստատել է Երևանի և Բաքվի միջև բանակցություններում Թբիլիսիի միջնորդության պատրաստակամությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հերթական անգամ վերահաստատել է, որ Թբիլիսին պատրաստ է միջնորդի դեր խաղալ Երևանի և Բաքվի միջև բանակցություններում, եթե վերջիններս ցանկանան դա։ Վրաստանի վարչապետն այս մասին հայտարարել է Վրաստանի առաջին ալիքին տված հարցազրույցում։

«Եթե լինի շահագրգռվածություն, որ Վրաստանն, օրինակ, հանդես գա որպես միջնորդ կամ էլ ավելի ակտիվ ներգրավվածություն ունենա բանակցությունների ապահովման գործընթացում, մենք միշտ այդ առումով արձանագրում ենք մեր պատրաստակամությունը։ Այդ պատրաստակամությունն առկա է նաև հիմա։ Եթե համապատասխան շահագրգռվածություն լինի, մենք պատրաստ ենք մեր օգնությունն ու աջակցությունն առաջարկել մեր երկու հարևան երկրներին»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։