|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ համաձայնագիր կնքելու հարցում և առաջարկել է բանակցություններն անցկացնել Մոսկվայում։
Կրեմլի ղեկավարն այս մասին խոսել է Բիշքեկում՝ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում։
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ բանակցություններ կարող են տեղի ունենալ ցանկացած ձևաչափով։
«Սկզբի համար, եթե պետք լինի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների և փորձագետների ձևաչափով, և, իհարկե, մենք կնպաստենք որպեսզի այդ բանակցություններն ավարտվեն խաղաղության համաձայնագրով, որը կստորագրեն այդ երկրների ղեկավարները»,- ընդգծել է Պուտինը։