Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
««Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ լարված իրավիճակ է տիրում իրավապահ համակարգում: Խնդիրն այն է, որ արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների զինգրքույկներում հրաժարվում են գրել, որ նրանք մասնակցել են պատերազմին և խնդիրներ են ստեղծում նաև վիրավորներին հաշմանդամության կարգ սահմանելու հարցում:
Հիշեցնենք, որ պատերազմի օրերին իրեն գերագույն գլխավոր հրամանատար երևակայած Նիկոլ Փաշինյանը կոչով հանդես եկավ, որպեսզի ձևավորվեն կամավորական ջոկատներ, որոնք կիրականացնեն հայ ժողովրդի իրավունքի պաշտպանության գործը: Դրանից հետո՝ կամավորական, բայց պարտադիր ջոկատներ կազմվեցին նաև իրավապահ համակարգից:
Բայց արի ու տես, որ այն ժամանակ սպառնում էին, թե պատերազմ չմեկնողների վրա քրգործեր կհարուցվեն, հիմա էլ ասում են, թե ոչ մեկն իրավունք չուներ լքել ծառայությունն իրավապահ համակարգում և մեկնել պատերազմ: Հետևաբար, խնդիրներից խուսափելու համար ավելի լավ է չնշել զինգրքույկում պատերազմի մասնակցության մասին:
Այս ողջ աբսուրդի թատրոնը կարող էր ծիծաղելի թվալ, եթե իրավիճակի զոհերը չունենային առողջական խնդիրներ և կարիք, որ իրենց էլ հիշեն՝ որպես պատերազմի մասնակից, հատկապես, որ ո՛չ թաքուն են գնացել, ո՛չ էլ կամավոր, այլ պարտադիր»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։