Գերասիմ Վարդանյանն այսօր կալանավորվեց: Որոշումն, իհարկե, կանխատեսելի էր, որովհետև կալանքի միջնորդություն ներկայացրած քննիչը Սուրեն Նավոյանն է, ով, ծառայողական քննության մեջ գտնվելով, հրապարակային միացավ 2018-ի իրադարձություններին:
Իսկ կալանքի միջնորդություն բավարարողը Դավիթ Արղամանյանն է: Մարդ, որ նույն 2018-ին ստանձնել էր շարժման թմբկահարի պարտականությունը:
Փաստ է, որ գործում ներգրավված 2 անձինք էլ հավատարմության երդում են տվել 1 անձի և սպասարկում են բացառապես այդ մեկի շահերը:
Փաստ է նաև, որ ոչ մի հիմք չունեցող քրեական գործերը որևէ կերպ չեն խոչընդոտելու ո’չ շարժմանը, ո’չ առավել ևս անհիմն ազատազրկված տղաների պայքարին:
Գերասիմ Վարդանյանը պայքարում է հանուն բոլորիս ազատության, մեր երկրի ինքնիշխանության, Արցախի անկախության համար:
Հոգով ազատին ֆիզիկական անազատությամբ չեք ճնշի:
Աննա Գրիգորյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր