կարևոր
4201 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-10 13:50
Հասարակություն

Էս շենքը, որ տեսնում եք, ընդեղ մարդ չկա, հաշվեք, որ պատերն են մենակ․ ՊՆ-ի դիմաց բողոքի ակցիա է

Էս շենքը, որ տեսնում եք, ընդեղ մարդ չկա, հաշվեք, որ պատերն են մենակ․ ՊՆ-ի դիմաց բողոքի ակցիա է

Պաշտպանության նախարարության դիմաց բողոքի ակցիա են իրականցնում սեպտեմբերի 13-ից հետո անհետ կորած զինծառայողների հարազատները։ Նրանք հստակ պատասխան են պահանջում իրենց որդիների գտնվելու մասին։

«Ամսի 16-ից ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մտնել իրենց տարածք։ Երեխես զանգել  է ամսի 15-ին, իր ընկերոջը բացատրել է, թե ուր է։ 3 տեղից վիրավոր է եղել երեխեն՝ գլխից, ոտքից ու թևից։ Ցանկացած տեղ կարամ ես զանգեմ, կուզեք՝ Կարմիր խաչ, կուզեք՝ ՊՆ, բոլորը նույնն են պատասխանում, բանացկություններ են արվում, որ Ադրբեջանը թույլ տա մտնենք։ Բայց մի ամիսը լրացել է, խոսքը վիրավոր երեխու մասին է։ Որ տանում են ծառայության մենք բացարձակ դեմ չենք լինում, թող մի օր մեկն ասի, որ մենք բողոքել ենք, մենք ոչ մի բանի դեմ չենք եղել, բայց այսօր իրանք ոչ մի բան չեն անում։ Էս շենքը, որ տեսնում եք, ընդեղ մարդ չկա, հաշվեք, որ պատերն են մենակ, ոչ մեկ ոչ մի բան չի անում»,- լրագրողների հետ զրուցում ասաց անհետ կորած զինծառայողից մեկի հայրը։