Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը գեներալ-գնդապետի կոչում է ստացել։ Այս մասին իր ծննդյան օրը նա հայտնել է Telegram-ալիքում։
«Ուզում եմ ձեզ հետ կիսել եւս մեկ լավ նորություն։ Ռուսաստանի նախագահն ինձ գեներալ-գնդապետի կոչում է շնորհել։ Հրամանագրի համարը 709 է: Վլադիմիր Վլադիմիրովիչն այս մասին ինձ անձամբ է հայտնել եւ շնորհավորել»,- գրել է նա: Նրան կոչում շնորհելու հրամանագիրը չի հրապարակվել։
Ռամզան Կադիրովի խոսքով՝ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցում խնդրել է Չեչնիայի բոլոր բնակիչներին իր անունից մաղթել «բարօրություն, հաջողություն»։
«Կոմերսանտը» հայտնում է, որ մարտի վերջին Ռամզան Կադիրովը դարձել է գեներալ-լեյտենանտ։ 2019 թվականին Չեչնիայի ղեկավարը ստացել է Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում։ 2009 թվականին Ռամզան Կադիրովը ստացել է ՆԳՆ գեներալ-մայորի կոչում։ 2020 թվականի ամռանը, երբ ՆԳՆ-ից տեղափոխվել է ռուսական գվարդիա, նա պահպանել է այդ կոչումը։