Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր երկիրը երբեք չի դառնա Ուկրաինայում հակամարտության կողմ։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Քաղաքական գործիչը հորդորել է «խուճապի չմատնվել»՝ նշելով, որ Ֆրանսիան չի մասնակցում Ուկրաինայի հակամարտությանը։
«Մենք երբեք մասնակից չենք լինի այս հակամարտությանը, և եվրոպացիներն ամեն ինչ կանեն ռազմական գործողությունները դադարեցնելու համար՝ առանց դրանցում ներգրավվելու», - վստահեցրել է նա M6 հեռուստաալիքի եթերում։
Ֆրանսիայի ղեկավարը հավելել է, որ Փարիզը պատրաստվում է շարունակել բանակցությունները Ռուսաստանի Դաշնության հետ ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։
Ավելի վաղ Մակրոնը կարծիք էր հայտնել, որ ուկրաինական հակամարտությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար դարձել է «արթնացող էլեկտրական շոկ»։
Նա նաև զգուշացրել է, որ Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով 1-1,5 տարվա ընթացքում աշխարհը կկանգնի պարենային ճգնաժամի առջև։