Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թեհրանը ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին և չի հանդուրժի ագրեսիան իր սահմաններին կամ տարածքներում. հայտարարել է ՌԴ–ում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին։
Իրանական լրատվամիջոցները հոկտեմբերի 20-ին հաղորդել էին, որ անօդաչու թռչող սարքը Ղարաբաղյան հակամարտության գոտուց ընկել է Իրանի սահմանային տարածք: Դրանից առաջ Իրանի արտգործնախարարությունը հայտնել էր, որ Ղարաբաղում մարտերի պատճառով ութ արկ է ընկել սահմանամերձ գյուղերի տների վրա:
«Մեր երկրի սահմանամերձ շրջաններում ակտիվությունը լրջորեն և ուշադիր վերահսկվում է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից, և այդ կապակցությամբ տարածաշրջանում հակամարտող կողմերից յուրաքանչյուրի ագրեսիան մեր երկրի տարածքում հայտարարելով անընդունելի՝ մենք լրջորեն զգուշացնում ենք նրանց անհրաժեշտ զգուշավորության մասին»,- ասել է Ջալալին:
Դեսպանը շեշտել է, որ Իրանը «սերտ ու լուրջ կապի մեջ է բոլոր կողմերի հետ»:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մի կերպ չի հանդուրժի ագրեսիան իր սահմանների մոտ և իր տարածքում: Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջերս տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ մենք երկու կողմերին էլ ասել ենք, որ ով չպահպանի այս սկզբունքը, ամբողջությամբ կմերժվի»,- ասել է դիվանագետը: