Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
«Ընդդիմությունը մինչև 2018 թվականը եղել է իշխանություն, և հիմա եթե նայեք «Յութուբում», ապա կտեսնեք, որ իրենք գովասանքի խոսքեր էին ասում անվադողեր հանձնողներին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արման Սարգսյանը՝ արձագանքելով ընդդիմության և բազմաթիվ քաղաքացիների այն քննադատություններին, որ դիրքերն այսօր չեն կահավորվում։
Դիտարկմանը՝ նախկինները «թալանչի» էին, չէին անում, հիմա իշխանությունը ինչո՞ւ չի անում, Արման Սարգսյանն հակադարձեց. «Եղբայր պատվական, մենք անում ենք, և դա շատ շոշափելի է, դուք կարող եք Սյունիքի մարզում մի շարք… եթե ձեզ ՊՆ-ն չի թողնում գնաք այնտեղ, ապա կարծում եմ՝ շատ մարդիկ, պայմանագրային հիմունքներով ծառայողներ կան, որոնք ծառայել են, հարցրեք՝ 6 ամիս առաջ ինչպես էր, հիմա ինչպես է։ Դուք հաշվի առեք, որ մեր սահմանի բնագիծը փոխվել է, մեծացել է։ Շատ բաներ են արվել, որի մասին այստեղ խոսվեց, բայց 1 կամ 2 տարում հնարավոր չէ լուծել բոլոր խնդիրները։ Տեսեք, թե ինչ հսկայածավալ ինժեներական աշխատանքներ են կատարվում։ Ամեն ընտանիք ունի զինվոր, և բանակը միակ տեղն է, որտեղ, կարծում եմ՝ բոլորը ներկայացված են»,- նշեց Արման Սարգսյանը։
Ինչ վերաբերում է համացանցում տարածված այն լուսանկարներին, որտեղից երևում են հայկական դիրքերը, և ըստ որոշ տվյալների՝ վերջերս թշնամու արձակած կրակոցից մահացած ժամկետային զինծառայողը հենց այդ դիրքում է եղել, Արման Սարգսյանն ասաց, որ սահմանում արդեն կան վայրեր, որտեղ արդեն ավարտվել են կահավորման աշխատանքները, կան վայրեր, որտեղ ինժեներական աշխատանքներ են շարունակվում, վայրեր էլ կան, որտեղ արդեն ավարտվելու վրա են։
«Մի բան, եթե Ֆրանսիայի հրապարակում պայքարող մեր քաղաքացիներին հուզում է հայրենիքը, և ոչ թե՝ գործող իշխանությանը քննադատելը, ապա օր ու գիշեր հնարավորինս աշխատում ենք, որ արագ կերպով լուծվեն բոլոր խնդիրները։
Ինչ վերաբերում է բանակում տեղի ունեցած մահվան դեպքերին, ապա ցավով եմ ասում, բայց հետպատերազմյան շրջանում դեպքերի կարծես թե այսպես անընդհատություն է նկատվել։ Սա պայմանավորված է եղել և հետպատերազմյան շրջանով, այսինքն՝ հոգեբանականից սկսած։ Բանակը մեր հասարակության այն շերտն է, որտեղ ներկայացված են բոլորը։ Ձեզ համար թող ուրախալի լինի այն փաստը, որ որևէ հրամանատար, եթե նույնիսկ հանդգնում է իր լիազորությունների շրջանակից դուրս որևէ զինվորի նեղացնել, ապա ինքն արագ հասարակության պարսավանքին է արժանանում և նաև իրավական առումով…»,- շեշտեց Արման Սարգսյանը։