Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր խորհդարանում լրագրողները ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին մատնանշելով Փաշինյանի՝ 4 դրվագով գլխավոր դատախազին քուանշ հայտնելը, նշեցին, որ գործեր կային, որոնք Կոստանյանի ժամանակ են եղել, իր մեղավորությունը տեսնու՞մ է: Կոստանյանը նշեց, որ կարող է ընդամենը մեկ դրվագից խոսել՝ մարտի մեկի դեպքերից: Պատգամավորը նշեց, որ մինչև իր պաշտոնավարումը այդ գործերը քննվում էին մեկ ամբողջական գործի շրջանակներում:
«10 զոհերի գործերը քննվում էին մեկ գործով, իսկ դա առաջացնում էր քննության անարդյունավետություն: Իմ հանձնարարությամբ 10 մահերի գործը առանձնացվեց՝ յուրաքանչյուրը առանձին գործով, որպեսզի և առանձին քննիչներ լինեն, որ քննիչը կենտրոնանա յուրաքանչյուր դրվագի վրա, որպեսզի քննիչները հետագայում ավելի առարկայական կարողանան պատկերացնել, թե գործը ինչ ուղղությամբ է գնում, ինչ հետևանքներ կան. և ամենակարևորը որպեսզի մահացածների իրավահաջորդներն ու պաշտպանները յուրաքանչյուր քննիչի որոշումը, գործողությունը, որ համարեն ոչ արդյունավետ, ոչ հիմնավոր կամ առավել ևս ապօրինի, դրանք կարողանան բողոքարկել սահմանված կարգով»,- ասաց նա:
Մյուս հարցերի հետ կապված, Կոստանյանը նշեց. «Նկատի ունենալով, որ իմ պաշտոնից դուրս գալուց հետո մարդիկ գտնվում են կալանքի տակ, ես չեմ կարող գնահատական տալ, թե արդյոք նրանց կալանքը օրինական հիմքեր ունի, ես այդ ապացույցներին չեմ տիրապետում»,- եզրափակեց նա: