կարևոր
955 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-23 16:42
Հասարակություն

2026-ի 8 ամիսներին բանակում ոչ մարտական պայմաններում մահերի թիվը հասել է 33-ի․ իրավապաշտպան

2026-ի 8 ամիսներին բանակում ոչ մարտական պայմաններում մահերի թիվը հասել է 33-ի․ իրավապաշտպան

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը գրել է․

«Բանակում ոչ մարտական պայմաններում մահերի թիվը հասնում է 33-ի՝ 2026 թվակաին 8 ամսվա ընթացքում։ Ընդ որում երեք մահ՝ վերջին 10 օրում․

Այսօր՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Էդգար Գևորգյանի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու նպատակով ընթանում է քննություն։

Տասը օր առաջ՝ օգոստոսի 13-ին, ՊՆ-ն հայտնել էր մեկ այլ զինծառայողի՝ Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին հրազենային վնասվածքով հայտնաբերելու մասին։ Այդ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Օգոստոսի 19-ին էլ Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել մի քանի զինծառայողի։ Նրանցից մեկը՝ Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել էր։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Եվ սա այն իրավիճակն է, որի վերաբերյալ արդեն պետք է ոչ միայն հերթական անգամ արձանագրել, որ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննություն է ընթանում, այլ տալ ավելի մեծ հարց՝ ի՞նչ է կատարվում բանակում, և ինչո՞ւ է զինծառայողների կյանքն այսքան հաճախ ընդհատվում ոչ մարտական պայմաններում։

Երբ մահերը մեկը մյուսին հաջորդում են, միայն յուրաքանչյուր դեպքն առանձին քննելը բավարար չէ։

Պետք է սկսել ուսումնասիրել կրկնվող օրինաչափությունները։

Ինչո՞ւ են զինծառայողները մահանում։

Որտե՞ղ են առաջանում ամենամեծ ռիսկերը։

Ի՞նչ է կատարվում այն զորամասերում, որտեղ զինծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական պրակտիկան վերածվում է նվաստացման, ճնշման կամ վտանգավոր չգրված պատիժների համակարգը։

Առանձին ուսումնասիրության խնդիր է նաև հայհոյանի և, այսպես կոչված, քֆուր դնելու ճգրված օրենքը, որը ոչ միայ մարդու արժանապատվության նվաստացման ու բազմաթիվ բախումների առիթ կարող է լինել, այլև՝ կյանքի իրավունքի խախտման։

Ի վերջո երիտասարդ կյանքեր են, որոնք պահպանելը պետության պարտավորությունն է, ոչ թե մեկ հաղորդագրությամբ սև թուղթ տալը՝ ծնողի ձեռքն ու անհատական վարույթով սահմանափակվելը։

Սա յուրաքանչյուրիս պահանջը ճետք է լինի, որպես անվտանգային խնդիր»։