|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն պնդում է, որ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» պետական հեղաշրջում է ծրագրում հունիսի վերջին, եթե Վրաստանը չստանա Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ. գրում է РИА Новости-ն։
«Նրանց հաշվարկներով՝ հունիսի վերջին Վրաստանը, ի տարբերություն Մոլդովայի և Ուկրաինայի, չպետք է ստանա Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ, ինչը, ըստ նրանց պլանների, կհանգեցնի ժողովրդական հուզումների և պետական հեղաշրջման «Ազգային շարժման» ու նրանց արբանյակների միջոցով»,- ասել է նա ճեպազրույցում։
Կոբախիձեի խոսքով՝ Եվրամիությունը հիմք չունի Վրաստանին մերժելու թեկնածուի կարգավիճակի հարցում, հատկապես, եթե նման կարգավիճակ տրվի Մոլդովային և Ուկրաինային։ «Վրաստանը բոլոր համապատասխան պարամետրերով առաջ է երկու դիմորդ երկրներից, ինչը ոչ ոք չի կարող հերքել: Վրաստանն արդեն կատարել է ասոցացման համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների 45 տոկոսը, ինչն աննախադեպ արդյունք է: Այս տվյալներով Վրաստանն առաջ է ոչ միայն Ուկրաինայից և Մոլդովայից, այլ նաև որոշ երկրներից, որոնք արդեն ունեն թեկնածուի կարգավիճակ»,- հավելել է նա։