Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 17-21-ը, ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ, տեղի են ունեցել հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցեր: Հայ լրագրողներ Դավիթ Ալավերդյանը, Արտյոմ Երկանյանը և Արցախից՝ Էդգար Էլբակյանն այցելել են Բաքու, իսկ ադրբեջանցի լրագրողները այցելել են և՛ Հայաստան, և՛ Արցախ: Ադրբեջանցի լրագրողներն էին՝ 1news.az-ի թղթակից Էլշան Ռուստամովը, Trend գործակալության գլխավոր խմբագիր Էլչին Վելիևը և ադրբեջանական «Вестник Кавказа» կայքի թղթակից Օրհան Էլչուևը:
Եթե հայ լրագրողները շրջում էին Ադրբեջանով և լուսանկարվում ժամանակին հայաշատ Բաքվում՝ որպես զբոսաշրջիկներ, ապա ապշերոնյան լրագրողները՝ Հայաստան և Արցախ այցի ընթացքում առիթը բաց չէին թողել հոխորտալու Երևանի պարսկական Կապույտ մզկիթի, Շուշիի մզկիթների՝ ադրբեջանական կոթող լինելու վերաբերյալ:
Մասնավորապես՝ Էլշան Ռուստամովը Շուշիից և Քարվաճառից լուսանկարներ էր հրապարակել՝ «մեր հայրենի հողը» մակագրությամբ:
Արտյոմ Երկանյանը նշել էր, որ ադրբեջանցիներն առիթը բաց չէին թողել քարոզչության համար՝ ներկայացնելով իբր «հայերի կողմից մշակութային ցեղասպանություն» իրականացնելու անհիմն պնդումները:
Արդյո՞ք Հայաստանում կամ Արցախում ադրբեջանցի լրագրողներին ցուցադրվել և ներկայացվել են ադրբեջանցիների կողմից Ջուղայի խաչքարերի ոչնչացման, Բաքվի և Սումգայիթի ջարդերի, Մարաղայի կոտորածների և այլնի մասին փաստեր, դժվար է ասել: Սակայն ստեղծվում է տպավորություն, որ այս փոխադարձ այցելություններն ավելի շատ օգուտ տվեց Ադրբեջանին՝ «խաղաղասեր» ձևանալու և հերթական հակահայկական քարոզչությունն անելու համար:
Ի դեպ, հավելենք նաև, որ հայ լրագրողների այցի ընթացքում բողոքի ակցիա էր տեղի ունեցել, որի ժամանակ զառամյալ ծերունիներ վառել էին հայկական դրոշի գույներով ինչ-որ թուղթ, վանկարկել հակահայկական, ինչպես նաև հակառուսական, հակաիրանական կարգախոսներ: