Իրենց ձեռքերը թափ տալով՝ երկու մահապարտներ Անկարան արյամբ հեղեղեցին, իսկ ոստիկանությունն ու հետախուզությունն այդ ուղղությամբ ոչինչ չձեռնարկեցին. գրել է թուրքական Bugun-ը:
Կայքի տեղեկացմամբ՝ հայտնի է դարձել, որ օրեր առաջ Անկարայում ահաբեկչություն նախապատրաստելու մասին հետախուզությունը տեղյակ է եղել դրանից դեռ 3 օր առաջ: Ավելին՝ երկու մահապարտ ահաբեկիչներին ձերբակալելու որոշում է եղել:
Նոր տեղեկությունների համաձայն՝ երկու մահապարտները տաքսիով ժամանել են սրճարան, ուր սպասել են րոպեներ անց կայանալիք հանրահավաքին: Հանրահավաքի ժամին նրանք նստել են տաքսի և հասել հրապարակ, որից հետո էլ տեղի է ունեցել ահաբեկչությունը:
Ի դեպ, թուրքական կայքերը գրում են, թե մահապարտները Սիրիայից Թուրքիա են վերադարձել ահաբեկչությունից օրեր առաջ: