Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երևանի ավագանու այսօրվա նիստում քննարկվում է միասնական տոմսային համակարգի ներդրման և տրանսպորտի թանկացման հարցը։
Հիշեցնենք, որ ավագանին որոշեց հարցը քննարկել, բայց չքվեարկել, քվեարկելուց առաջ հարցը հանել օրակարգից։
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց: Սամվել Հակոբյանը հայտարարեց, որ ադրբեջանական զինուժի կրակոցների հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը հասել է 4-ի. «Քանի Նիկոլ Փաշինյանն իշխելու է այս պետությունում, ունենալու ենք զոհեր: Ցավակցում եմ ոչ միայն զոհերի հարազատներին, այլև՝ մեր պետությանն ու բանակին: Միակ լուծումը, որ չզոհվենք ու չփոքրանանք, Փաշինյանի հեռացումն է»,- ասաց նա:
Դահլիճից հնչեց ՔՊ-ականների արձագանքը: Հակոբյանը հորդորեց «խելոք մնալ»: Ավինյանը հայտարարեց. «Պարոն Հակոբյան, կոռեկտության սահմանները մի՛ անցեք, խոսեք քննարկվող հարցի մասին: Սա ԱԺ ամբիոնը չէ»:
Մանրամասն՝ տեսանյութում։