կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-25 14:34
Աշխարհ

ԱՄՆ-ը դեմ է Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությանը

ԱՄՆ-ը դեմ է Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությանը

Վաշինգտոնը կարծում է, որ Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու՝ Թուրքիայի ծրագրերը սպառնում են ամերիկացի զինվորականների անվտանգությանը. ըստ ՏԱՍՍ-ի՝ ասել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ը «խորապես անհանգստացած է Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների ակտիվացման հնարավորության մասին տեղեկություններով և քննարկումներով»: Մասնավորապես՝ Վաշինգտոնը մտահոգված է քաղաքացիական բնակչության համար հետեւանքներով։ Փրայսն ասել է, որ ԱՄՆ-ը «դատապարտում է ցանկացած էսկալացիա և աջակցում է ներկայիս հրադադարին»։

Պետքարտուղարությունն ընդունել է, որ «Թուրքիան իր հարավային սահմանի հետ կապված անվտանգության օրինական մտահոգություններ ունի»։ Այնուամենայնիվ, ըստ ԱՄՆ-ի, «ցանկացած նոր հարձակողական գործողություն ավելի կխաթարի տարածաշրջանում կայունությունը և սպառնալիք կստեղծի ԱՄՆ ուժերի ու կոալիցիայի արշավի համար» «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ։

Հիշեցնենք, որ Թուրքիան ցանկանում է ավարտին հասցնել իր հարավային սահմաններին 30 կմ խորությամբ «անվտանգության գոտու» ստեղծման գործընթացը։ Ռազմական գործողություն անցկացնելու մասին որոշումը կկայացվի հինգշաբթի՝ երկրի Ազգային անվտանգության խորհրդի նիստում։ Թուրքիան կարծում է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը իրեն խաբել են Սիրիայի քրդերի` Թուրքիայի հետ սահմանից հետ քաշման մասին խոստումներով: