Փոխարժեքներ
03 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Կիևում բողոքի ցույց է տեղի ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի քաղաքականության դեմ. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, նշելով՝ ցուցարարները հավաքվել են նախագահի տան պատուհանների տակ, երգել են Ուկրաինայի հիմնն ու քաղաքական կարգախոսեր հնչեցրել:
Ոստիկանությունն ուժեղացրել է հսկողությունը քաղաքի կենտրոնում: Ընդհանուր առմամբ, ցույցը խաղաղ է անցել:
Հիշեցնենք՝ օրերս Վլադիմիր Զելենսկին պաշտոնավարման 1-ամյակի առթիվ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ նախագահության մեկ ժամկետի ընթացքում չի հասցնի իրագործել բոլոր խոստումները, հետևաբար՝ մտածում է երկրորդ ժամկետի մասին: Այնուամենայնիվ, իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Զելենսկին հավաստացնում էր, որ միայն մեկ ժամկետ է նախագահելու: