Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջերս Սփիւռքի յանձնակատար Զարեհ Սինանեանը սփիւռքահայ զանազան համայնքների կողմից ՀՀ իշխանութիւնների կիրառած հայադաւ եւ ազգակործան գործունէութեան դէմ կազմակերպւած հանրահաւաքներն անւանել է «պետական դաւաճանութիւն», անտեսելով իրենց իշխանութեան միջոցով հռչակած «ժողովրդավարական արժէքներ»-ը։
Փաշինեանի իշխանութեան այս հլու յանձնակատարը, հակառակ իր կոչմանը՝ փոխարէն Հայաստանի եւ Սփիւռքի միջեւ համերաշխութիւն եւ խաղաղութիւն ստեղծելու, նոյնացնելով հայոց պետականութեան վեհ արժէքը իշխանութիւնների հետ, դժբախտաբար լծւել է երկպառակտութիւն եւ թշնամութիւն սերմանելու ցաւալի, բայց եւ ի սկզբանէ ձախողած գործին։
ՀՅԴ Իրանի Հարաւային շրջանի կազմակերպութեան անունից խստօրէն դատապարտում ենք Հայաստանի իշխանութիւնների եւ նրա ներկայացուցիչների այս գործունէութիւնն ու քաղաքականութիւնը, յիշեցնելով որ Դաշնակցութեան համար անժամանցելի ու անսակակարկելի արժէքներ են Հայաստանն ու հայ ժողովրդի իրաւուքները, որոնց կարեւորագոյն գրաւականն է ազգային հզօր պետականութիւնը։
17 Մայիսի 2022
Նոր Ջուղա- Իրան