Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մայիսի 16-ին Ոստիկանությունը ստացել է 2 միլիարդ 180 միլիոն դրամ պարգևավճար՝ պաշտոնական թվով մոտ 5 միլիոն դոլար Ոստիկանությունը Նիկոլի կողմից ստացել է պարգևավճար՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ։
Ավելին, ասաց նա, մայիսի 11-ին ևս Ոստիկանությունը 700 միլիոն դրամ պարգևավճար է ստացել։
«Մեկ շաբաթվա մեջ մոտ 3 միլիարդ դրամ՝ շուրջ 6, 5 միլիոն դոլար Նիկոլը Ոստիկանությանը պարգևատրել է այս ապօրինությունները գործելու համար»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նա ոստիկանապետին դիմեց՝ 3 հստակ պահանջով․
1․ Պետք է անհապաղ կասեցվի բոլոր այն ոստիկանների լիազորությունները, ովքեր այսօր և երեկ գործել են ապօրինություններ և նրանք բոլորը անուն առ անուն պետք է ենթարկվեն պատասխանատվության,
2․ Պետք է սկսվի իրավական գործընթաց՝ պարզելու այս հանցագործությունները կատարած ոստիկաններին հանձնարարություններ և երաշխիքներ տված անձանց անունները,
3․ Որպեսզի ոստիկանապետը հանդես գա հրապարակային գնահատականով այս վայրագությունների նկատմամբ, և այլևս բացառվի որևէ անհամաչափ և բռնի գործողություն մեր քաղաքացիների նկատմամբ։
Քաղաքացիները երթով շարժվեցին դեպի Ոստիկանություն՝ այս պահանջները ուղիղ և անմիջական փոխանցելու համար։
Մանրամասն՝ տեսանյութում․