|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ոստիկանության բաժանմունքում անչափահասներին ծեծի ենթարկած ոստիկանները ո՞նց են իրենց երեխաների աչքերին նայելու: Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։
«Արդեն մի քանի ժամ է մի հարց է ինձ տանջում: Ոստիկանության բաժանմունքում անչափահասներին ծեծի ենթարկած ոստիկանները ո՞նց են իրենց երեխաների աչքերին նայելու: Ի՞նչ են ասելու. «Բալես, ես ծեծել եմ քո տարիքին, բայց իմ ու քո ապագայի, մեր երկրի համար պայքարող պատանուն»: Թե ասելու են. «Բալես, դե գործ ա, տվել են, անում ենք: Ընտանիք ենք պահում, քո ապագայի համար»:
Վաղն իրենց երեխաները ինչպե՞ս են նայելու իրենց հասակակիցների աչքերին:
Ոստիկանը պատասխան տալու է: Եթե ոչ այսօր, ապա վաղը, մյուս օրը, անպայման: Իսկ ոստիկանի երեխան ինքնիշխան, անվտանգ Հայաստանում ապահով ապագայի իրավունք է ունենալու»,- գրել է Վարդանյանը։