կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-30 21:09
Քաղաքական

Էն հատուկջոկատայինը, որը քաղաքացուն խփում է բետոնին, իր երեխայի աչքերին ո՞նց է նայելու. Մամիջանյան

Փաշինյանը սարսափած էր, որ իր թիմի որոշ անդամներ չեն ունենա էն լկտիությունը, էն հակահայկականությունը, որպեսզի կամերայի առաջ ընդունեն, որ իրենք կողմ են Հայաստանի թրքացմանը, դրա համար միակ լուծումն էդ շփումը թույլ չտալն էր։ Այս մասին այսօր՝ մայիսի 30–ին, Ֆրանսիայի հրապարակում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն՝ անդրադառնալով Կառավարության 3–րդ մասնաշենքում աշխատող չորս նախարարների՝ ընդդիմադիր պատգամավորների հետ չհանդիպելու փաստին»

«Արձանագրենք, որ ինքը նույնիսկ իր նեղ քաղաքական թիմի վրա վստահ չի»,– ընդգծեց Մամիջանյանը։

Ընդդիամադիր պատգամավորը քաղաքացիներին կոչ արեց իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներից հետաքրքրվել՝ ցանկանո՞ւմ են Հայաստանն ապագա ունենա, Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում, թե՝ ոչ։ 

 Մամիջանյանն անդրադարձավ նաեւ այսօր ոստիկանների կողմից գործադրված բիրտ ուժի դեպքերին.

«Էն հատուկջոկատայինը, որն անմեղ կանգնած քաղաքացուն, որը որեւէ գործողություն չէր իրականացնում, վերցրեց ու հարվածեց բետոնին, ինքը որ գնա տուն, իր երեխային ու նրա մորն ի՞նչ է ասելու, որ գործի՞ է գնացել, իսկ էն ոստիկանները, որոնք ձեռնաշղթաներ հագցված երիտասարդին  ծեծել են, տանն ի՞նչ են ասելու, հացն ուտվելո՞ւ է»։

Մանրամասն՝ տեսանյությում: