|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Hraparak.am-ը գրել է, որ ԱԱԾ-ն բերման էր ենթարկել Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանին: Բերման են ենթարկել նաեւ նրա որդուն, եղբորը եւ մի քանի այլ անձի նույնպես: Ընդ որում, որդու առաջնեկն այսօր առաջին դասարան էր գնալու եւ ընտանիքը երեխայի առաջին ուսումնական տարին էին նշելու: ԱԱԾ աշխատակիցները ներխուժել էին Զաքարյանների տուն եւ առաջարկել իրենց հետ գնալ:
Քիչ առաջ կայքը գրեց, որ Իշխան Զաքարյանին բաց են թողել։
Կայքի տեղեկություններով՝ խնդիրը վերաբերում է Գառնու տարածքում Զաքարյանների հիմնած այգուն: Բայց թե ինչու ծանուցագրով չեն հրավիրել եւ ինչու են նման մեթոդներով մարդկանց բերման ենթարկել, պարզ չէ: