կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-17 17:25
Քաղաքական

Վանեցյանի կուսակցության անդամները մեկնում են Տավուշ. աշխատանքային խումբ է ստեղծվել

Վանեցյանի կուսակցության անդամները մեկնում են Տավուշ. աշխատանքային խումբ է ստեղծվել

Հուլիսի 17-ին տեղի է ունեցել «Հայրենիք» կուսակցության խորհրդի նիստը։ Նիստում քննարկվել են վերջին օրերին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի դեպքերը։ Կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած մարտիկների հիշատակը և իրենց զորակցությունն են հայտնել հայոց անպարտելի բանակի զինվորներին ու ղեկավար կազմին։

«Հայրենիք» կուսակցության խորհրդի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը տեղում, բնակչության հետ հանդիպումների միջոցով, կիրականացնի Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքները վերացնելու հարցում օժանդակության կազմակերպումը:

Հուլիսի 18-ի վաղ առավոտից կուսակցության ներկայացուցիչները կլինեն Տավուշի մարզում: