կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-16 17:33
Աշխարհ

Ռուսաստանը Ֆինլանդիայի սահմանի մոտ միջուկային մարտագլխիկներով «Իսկանդեր»-ներ է կուտակում

Ըստ երևույթին, Ռուսաստանը սկսել է «Իսկանդեր» բալիստիկ հրթիռներով բեռնված բեռնատարներ տեղափոխել Ֆինլանդիայի սահման՝ Հելսինկիի ՆԱՏՕ-ին միանալու մտադրության մասին հայտարարությունից մեկ օր անց: Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail-ը։

Պարբերականը, վկայակոչելով ռուսական սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութը, նշում է, որ «Իսկանդեր» հրթիռներով մեքենաները, որոնք կարող են համալրվել միջուկային մարտագլխիկներով, շարժվում են դեպի Ֆինլանդիայի հետ սահմանին գտնվող Վիբորգ քաղաքը։

«Հենց Ֆինլանդիայի նախագահը հայտարարեց, որ իրենք միանում են ՆԱՏՕ-ին, «Իսկանդեր»-ների մի ամբողջ դիվիզիա՝ յոթ հատ, շարժվում է դեպի Վիբորգ»,- ասվում է տեսանյութում։

Պարբերականը հիշեցնում է, որ երկուշաբթի ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը զգուշացրել էր, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու ծրագրերը հեռուն գնացող հետևանքներով սխալ են։