|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հայաստանը «Իսկանդեր»-ներ կիրառելու որոշում կկայացնի` կախված իրավիճակի զարգացումից. РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Ես չեմ կարող ալգորիթմ նշել: Այդ զենքի նշանակությունը և պարամետրերը հնարավորություն են տալիս անվերականգնելի վնաս հասցնելու երկրին, որի դեմ կիրառվելու են: Հետևաբար, «Իսկանդեր»-ներ կիրառելու որոշումը սերտորեն կապված է իրավիճակի զարգացման հետ: Ամեն դեպքում` մենք այն դիտարկում ենք որպես երաշխավորված հարվածի զենք, եթե նման անհրաժեշտություն լինի: Դա առաջին հերթին զսպման զենք է: Ակնհայտ է, որ իրադարձությունների զարգացումը կարող է թելադրել նման մոտեցումների վերանայում, սակայն սկզբունքորեն, ըստ գաղափարի, իր հնավորություններով դա այնպիսի զենք է, որը պետք է ցանկացած տաք գլուխ սառեցնի որոշումներ կայացնելիս»,- ասել է նախարարը: