կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-07 13:03
Իրավական

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնում դատավոր Դանիբեկյանին․ ՈւՂԻՂ

Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մեկնարկում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով հերթական նիստը։

Նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Աննա Դանիբեկյանին։

Ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու մտադրության մասին նախորդ դատական նիստում հայտնել էր պաշտպան Հայկ Ալումյանը՝ պատճառաբանելով Ռ․ Քոչարյանի նկատմամբ դատավորի դրսևորած վարքագիծը։

Դատական նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

Yerevan.today